Քվեմո Քարթլին միջին աշխատավարձով մարզերի շարքում երրորդ տեղում է
Վրաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրն է Թբիլիսիում և Մցխեթա-Մթիանեթիի մարզում: Այս մասին պարզ է դառնում Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից:

Հիշեցնենք, որ Վրաստանում վարձու աշխատողների միջին անվանական աշխատավարձը կազմում է 2 165 լարի, այնինչ  աշխատավարձը, որն իրականում արտացոլում է զբաղված բնակչության մեծամասնության եկամուտը, ընդամենը 1 531 լարի է: Վրաստանի վիճակագրական ծառայության (Սաքստատ) համաձայն՝ չնայած նրան, որ 2025 թվականին մեդիանային

աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 14,9 տոկոսով, մեդիանային և միջին աշխատավարձերի միջև տարբերությունը միևնույն է բարձր է մնում և կազմում է 29,3%:

Ավելի կոնկրետ, ամսական միջին աշխատավարձն ըստ մարզերի այսպիսի տեսք ունի ՝ 

Թբիլիսի - 2 565 լարի

Մցխեթա-Մթիանեթի - 1 975 լարի

Քվեմո Քարթլի - 1 800 լարի

Աջարիայի Ինքնավար Հանրապետություն - 1 789 լարի

Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 1 439 լարի

Կախեթի - 1 384 լարի

Սամցխե-Ջավախեթի - 1 344 լարի

Իմերեթի - 1 340 լարի

Շիդա Քարթլի - 1 318 լարի

Գուրիա - 1 276 լարի

Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի - 1 138 լարի:
Աղբյուր ՝  BPN

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google