Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (COVID-19)
Խորհրդատվություններ ծնողների, դաստիարակների և հետաքրքրված
անձանց համար
COVID-19-ը կորոնավիրուսների նոր շտամն է, որի տարածումը մարդկանց մեջ
առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին, Չինաստանում, Հուբեյ
նահանգի վարչական կենտրոն Ուհանում և այսօրվա դրությամբ այն
հայտնաբերվել է աշխարհի 100-ից ավել երկրներում, այդ թվում վարակի մի
քանի դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում: Առողջապահության
փորձագետների մոտ մտահոգություն են առաջացնում նոր վիրուսի մասին
սակավ տեղեկատվությունը և այն փաստն, որ այն կարող է առաջացնել ծանր
հիվանդություն և զարգանա թոքաբորբ:
Ինչպե՞ս է տարածվում COVID-19-ը: Վիրուսը տարածվում է`
• Կաթիլային ճանապարհով` հազով, փռշտոցով;
• Աչքին, բերանին և քթին չլվացված ձեռքով հպվելով;
• Հիվանդացածների հետ սերտ շփումով` հպում, ձեռքսեղմում;
• Հազվադեպ դեպքերում կղանքների հետ շփումով:
Որո՞նք են COVID-19-ին բնորոշ ախտանիշները:
• COVID-19-ի ախտանիշներն են բարձր ջերմությունը, հազը և շնչառության
դժվարացումը, սակայն այն կարող է ընթանալ նաև անախտանիշ:
• Որոշ դեպքերում այն հնարավոր է ընթանա ավելի ծանր և զարգանա
թոքաբորբ կամ շնչառության դժվարացում:
• Առկա տեղեկատվությամբ, COVID-19-ով վարակված հիվանդների մոտ
ախտանիշները հայտնաբերվում են վիրուսով վարակվելուց 2-14 օր հետո:
Ովքե՞ր են գտնվում COVID-19-ով վարակվելու վտանգի
տակ:
• Անձինք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են COVID-19-ի բարձր
տարածման գոտում:
• Անձինք, ովքեր սերտ շփման մեջ են գտնվում վարակված անձանց հետ:
• Առկա տեղեկատվությամբ, բարձր վտանգի տակ են գտնվում տարեց և հարակից
քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական
հիվանդություններ և այլն) ունեցող անձինք:
Հիվանդանու՞մ են արդյոք երեխաները COVID-19-ով:
• Քանի որ վիրուսը նոր է, դեռ չկա բավականաչափ տեղեկատվություն այն
մասին, թե որքանով է վտանգավոր այն երեխաների կամ հղիների համար: Առկա
տվյալներով, վիրուսով վարակվում է ցանկացած տարիքի անձ, սակայն
երեխաներում տարածումը համեմատաբար ցածր է: Հիվանդության մահացու ելքն
երեխաների շրջանում շատ հազվադեպ է, մեծամասամբ հանդիպում է տարեց և
հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և
շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձանց մոտ:
• Ինչպե՞ս պետք է վարվեք, եթե երեխան ունի COVID-19-ին նման
ախտանիշներ:
• Դիմեք բժշկական ծառայությանը: Սակայն, հիշեք, որ ներկայումս գրիպի
սեզոնն է և COVID-19-ի ախտանիշներն, ինչպիսիք են բարձր ջերմությունը և
հազը, բնորոշում են նաև գրիպին կամ սովորական մրսածությանն, որը
համեմատաբար ավելի շատ է տարածված:
Պահպանեք ձեռքերի և շնչառական հիգիենայի կանոններն, ինչպիսիք են
ձեռքերի պարբերարաբար լվացումը և վստահ եղեք, որ երեխային կատարվել է
օրացույցով սահմանված բոլոր պատվաստումներն, որպեսզի երեխան
պաշտպանված լինի այլ վիրուսային և բակտերիական վարակներից:
• Ինչպես գրիպի և այլ շնչառական վարակների դեպքում, եթե ձեր կամ ձեր
երեխայի մոտ հայտնաբերվել են ախտանիշներ, ժամանակին դիմեք բժշկի,
խուսափեք հասարակական հավաքատեղիներից (աշխատավայր, դպրոց,
հասարակական տրանսպորտ և այլն), որպեսզի չվարակեք ուրիշին:
Պե՞տք է արդյոք երեխային ուղարկեք մանկապարտեզ կամ
դպրոց:
• Եթե երեխան ունի ախտանիշներ, դիմեք բժշկի և հետևեք նրա
հրահանգներին: Ինչպես գրիպի և այլ շնչառական վարակների ժամանակ,
հանգստացրեք ախտանիշներ ունեցող երեխային տանը և խուսափեք հասարակական
հավաքատեղիներից, որպեսզի չվարակեք ուրիշին:
• Երեխայի դպրոց կամ մանկապարտեզ հաճախելը կարևոր է, եթե չի նկատվում
ոչ մի ախտանիշ, ինչպիսիք են բարձր ջերմությունը և հազը կամ չեք ստացել
պաշտոնական խորհրդատվություն, որը վերաբերում է ձեր երեխայի կրթական
հաստատությանը:
• Սովորեցրեք երեխաներին ձեռքերի և շնչառության հիգիենայի պահպանման
կանոնները դաստիարակչական հաստատություններում, դպրոցներում և այլ
վայրերում:
Կա՞ արդյոք բուժում COVID-19-ի դեմ:
• Այս փուլում չկա հատուկ բուժիչ միջոց, որը խորհուրդ է տրվում
COVID-19-ի կանխարգելման և բուժման համար: Սակայն, վիրուսով վարակված
մարդկանց կմատուցվի համապատասխան բժշկական ծառայություն` հաշվի
առնելով հիվանդության ծանրության աստիճանը: Պատրաստուկ ստեղծելու
համար ընթանում են հետազոտություններ:
Համարվու՞մ է արդյոք հակաբիոտիկը COVID-19-ի կանխարգելման և
բուժման միջոց:
• Ոչ, հակաբիոտիկը չի ազդում վիրուսների վրա: Հակաբիոտիկն ոչնչացնում
է բակտերիաները: Համապատասխանաբար, հակաբիոտիկը չպիտի օգտագործվի նրա
կանխարգելման կամ բուժման նպատակով: Հակաբիոտիկի օգտագործումը
հնարավոր է անհրաժեշտ դառնա հարակից բակտերիական վարակների
առկայության դեպքում:
Ինչպե՞ս նվազեցնել ձեր և շրջակայքում գտնվող մարդկանց COVID-19-ով
վարակվելու վտանգը:
COVID-19-ից պաշտպանվելու համար հարկավոր է պահպանել գրիպի և այլ
շնչառական հիվանդությունների կանխարգելման ընդհանուր
խորհրդատվությունները`
#1. Հաճախակի լվացեք ձեռքերը – ձեռքերի լվացումն օճառով և ջրով կամ
սպիրտ պարունակող լուծույթով ոչնչացնում է ձեռքերի մաշկի վրա գտնվող
վիրուսները:
Լվացեք ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում կամ
մշակեք սպիրտ պարունակող լուծույթով`
• Սնունդ պատրաստելուց առաջ և հետո
• Ուտելուց առաջ և հետո
• Զուգարանից օգտվելուց հետո
• Հիվանդի հետ շփվելուց առաջ և հետո և այլն
#2. Պահպանեք շնչառական համակարգի հիգիենան`
• Հազալիս և փռշտալիս ծածկեք բերանը և քիթը միանգամյա անձեռոցիկով կամ
թեքված արմունկով
• Օգտագործելուց անմիջապես հետո անձեռոցիկը նետեք փակ աղբարկղը և
ձեռքերը լվացեք օճառով և ջրով կամ մշակեք սպիրտ պարունակող
լուծույթով
• Հիվանդ ժամանակ օգտագործեք բժշկական դիմակ և խուսափեք բազմամարդ
վայրերից
• Պահպանեք կանխարգելման միջոցառումներն, որոնք խորհուրդ են տրվում
առողջապահության մասնագետների կողմից
#3. Պահպանեք անվտանգ հեռավորություն
• Պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն ձեր և այլ մարդկանց միջև,
հատկապես շնչառական ախտանիշներ (հազ, փռշտոց, տենդ) ունեցող մարդկանց
հետ
• Շնչառական վարակով, այդ թվում COVID-19-ով վարակված մարդը հազալիս և
փռշտալիս տարածում է վիրուս պարունակող կաթիլներ: Եթե դուք այդ
ժամանակ գտնվում եք շատ մոտ հեռավորության վրա, հնարավոր է շնչեք
վիրուսը:
#4. Կեղտոտ ձեռքերով չդիպչեք աչքերին, քթին և բերանին - Ձեռքերով դուք
հպվում եք այնպիսի մակերեսների, որոնք հնարավոր է աղտոտված լինեն
վիրուսով
#5. Ընդունեք միայն բարձր ջերմաստիճանի տակ լավ մշակված և խաշված
մսամթերք և կաթնամթերք
#6. Հաճախակի օդափոխեք և մաքրեք բնակարանը և աշխատանքային միջավայրը
խոնավ կարգով, իրականացրեք նյութերի և դրանց մակերեսների ախտահանում:
Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ է պահպանում կենսունակությունը նոր
կորոնավիրուսը մակերեսների վրա: Սակայն, առկա տեղեկատվությամբ, այս
ժամանակահատվածը մի քանի ժամ է: Հետևաբար, նպատակահարմար է առարկաների
մակերեսների (օր.` աշխատանքային և գրասեղաններն, առարկաների [օր.`
հեռախոս, ստեղնաշար] ) պարբերաբար մաքրումը: Պարզ ախտահանման
միջոցները կարող են ոչնչացնել վիրուսն, որից հետո մարդիկ այլևս չեն
վարակվում:
#7. Հետաձգեք ճանապարհորդությունն, եթե դրա խիստ անհրաժեշտությունը
չկա:
COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, խուսափեք
հատկապես բարձր ռիսկային գոտու երկրներ շրջագայելուց (այսօրվա
դրությամբ - Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Իտալիա):
#8. Եթե ձեր կամ ձեր ընտանիքի անդամների մոտ նկատվում են շնչառական
ախտանիշներ (տաքություն, հազ և շնչառության դժվարացում), ժամանակին
դիմեք բժշկի: Անմիջապես տեղեկացրեք բժշկական հաստատությանը կամ
կապնվեք 112-ին, եթե շրջագայել եք այն երկրներում, որտեղ տարածված է
COVID-19-ը, կամ շփվել եք անձի հետ, որը մոտակա ժամանակահատվածում
ճանապարհորդել է բարձր ռիսկային գոտու երկրներում և նրա մոտ նկատվում
էին շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել`
1505 (24/7 ընթացքում) – Վրաստանի Օկուպացված տարածքներից
փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական
պաշտպանության նախարարություն կամ այցելեք կայքէջ` moh.gov.ge;
https://www.facebook.com/mohgovge/
116001 (երկուշաբթի - ուրբաթ, 10:00 - 18:00) – Հիվանդությունների
վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոն կամ այցելեք
կայքէջ` ncdc.ge; https://www.facebook.com/ncdcgeorgia/
Վրաստանի Կառավարության Վրաստանում կորոնավիրուսի տարածման
կանխարգելման կայքէջ` https://stopcov.ge/
Պահպանեք ձեր և ձեր երեխաների առողջությունը:
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային
կենտրոնը մաղթում է առողջություն:
9 մարտի, 2020 թ.
Թբիլիսի, Վրաստան