Մառնեուլիի մի խումբ երիտասարդներ կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվություն կտարածեն գյուղերում

Մառնեուլիի մի խումբ երիտասարդներ հանդես են եկել նախաձեռնեւթյամբ , որ Մառնեուլիի գյղերում կորոնավիրուսի հետ կապված բնակչությանը տեղեկատվություն տրամադրեն։



Նախաձեռնող խմբի հիմնադիր Ռաշան Զիադալիևը ուղիղ եթերով ասել է , որ կամավորական խմբի անդամներին կտրվի հատուկ հագուստ և կփորցեն բնակրությանը հասցնել երկրում ստեղծված իրավիճակի լրջությունը։

Զիադալիևը նաև նշել է,որ ՄԱԿ-ի աջակցությամբ երիտասարդներին կտրվի հատուկ հագուստ և կապահովվի տրանսպորտը։

Ինչպես ասել է Զիադալիևը, հաշվի առնելով այն, որ պետական կառույցների թեժ գծերը չունեն ադրբեջանախոս օպերատորներ , նրանք ստեղծել են երիտասարդական խումբ “Call Center” անվամբ։ Այս պահին երկու երիտասարդ կամավոր կցված են 112-ին էթնիկ արդբեջանցի բնակցությանը հասկանալի լեզվով տեղեկատվություն տրամադրելու համար։

Մարտի 23-ին Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել , որ Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետները խիստ կարանտինային ռեժիմի անցնեն։ Մունիցիպալիտետների սահմանները փակ են և սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։
24․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան՝

 

Print
თეგები: covid-19