«Գյուղատնտեսության առումով ոչ մի խնդիր չի լինի» - Զաուր Դարգալի


«Գյուղատնտեսության առումով ոչ մի խնդիր չի լինի» - Զաուր Դարգալի



«Գյուղատնտեսության առումով ոչ մի խնդիր չի ստեղծվի։ Քաղաքացիները հնարավորություն ունեն մշակելու իրենց հողերը և օգտագործել տարատեսակ դեղեր, դրա համար սահմանափակումներ չկան։ Ինչ վերաբերում է արտադրանքի արտահանելուն։

Եթե քաղաքացին ցանկանում է արտահանել իր ապրանքը, մեքենան անպայման պետք է գա Թբիլիսիից» - այս մասին հայտարարել է Զաուր Դարգալին քաղաքապետարանում կայացած մարտի 28-ի մամլո ասուլիսում և ասել է , որ այն պարագայում ,եթե բնակչությունը զբաղվում է փոքր ընտանեկան բիզնեսով և մինչ այս անձամբ են մթերքը տարել քաղաք վաճառքի, քաղաքապետարանը հաշվառում կկատարի և հավանաբար նախագծին կմիանա Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետները մարտի 23-ին անցել են խիստ կարանտինային ռեժիմի։ Կառավարությունն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել և չի բացահայտվել վարակի աղբյուրը։ Մառնեուլիում և Բոլնիսիում որոշակի սահմանափակումներ են կիրառվում։ Ներառյալ գյուղատնտեսական աշխատանքների իրականացում։

Բժիշկների կողմից հստակ սահմանված արձանագրության հիման վրա Մառնեուլի և Բոլնիսի քաղաքացիները հնարավորություն կունենան իրականացնել գյուղտնտեսական աշխատանքներ։

Քաղաքում ելքի և մուտքի անցակետերը հսկվում են ներքին գործերի նախարարության կողմից։
28․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան

 

Print
თეგები: covid-19