70 տարեկան և ավելի անձանց արգելվում է տանից դուրս գալ

70 տարեկանից բարձր անձանց արգելվում է տնից դուրս գալ։ Բացառությամբ որոշակի դեպքերի։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության աշխատակազմի հատուկ ճեպազրուցում այսօր՝ մարտի 30-ին և նշել է , որ 70-ն անց անձիք տանից կարող են դուրս գալ միայն այն պարագայում, եթե գնում են տան մոտակայքում գտնվող խանութներ կամ բժշկական հաստատություն։

«Արգելվում է մեր 70 անց քաղաքացիներին տանից դուրս գալ, բացառությամբ , եթե նրանք գնում են մոտակա մթերային խանութներ , մոտակա դեղատուն և մոտակա բժշկական հաստատություն։ Այն պարագայում , եթե մեր 70-ն անց քաղաքացիները միայնակ են ,էկոնոմիկայի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը և տեղական քաղաքապետարանները պարտավոր են օգնել նրանց»,- ասել է վարչապետը։

Գիորգի Գախարիան հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմն ավելի է խստացվել։ Արտակարգ դրության պայմաններում հայտարարվել է նաև պարետային ժամ։ Քաղաքացիները երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն չեն կարողանա տեղաշարժվել փողոցներում։

Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21-ից։

Մարտի 23-ից Մառնեուլիի և Բոլնիսիի համայնքներում հայտարարվել է խիստ կարանտինային ռեժիմ։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և չի պարզվել վարակի աղբյուրը։

Մարտի 30-ի տվյալներով , Վրաստանում կորոնավիրուսի վարակման 98 դեպք է հաստատվել։ Այս պահին 18 մարդ բուժվել է։


30․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
დაიცავი დისტანცია