Մառնեուլիի լրագրողների համար ԵՄ-ի վերաբերյալ սեմինար է անցկացվել

Այսօր՝ հունիսի 9-ին, Մառնեուլիի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում Մառնեուլի լրագրողների և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների համար տեղի ունեցավ սեմինար

՝ նվիրված Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիոն գործընթացներին:

«Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում Քվեմո Քարթլիում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեմուր Սուկաշվիլին ասել է, որ այսօրվա հանդիպմանը հիմնականում մասնակցել են տպագիր և առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Նրանց տրամադրվում է ադրբեջաներեն տեղեկատվություն, մենք թարգմանել ենք մեր տեղեկատվական կենտրոնի պատկերային նյութերն ու տարածել։ Կարծում ենք, որ ապագայում լրագրողներն իրենք էլ նյութեր կպատրաստեն այն գործընթացների մասին, որոնց միջով անցնում է Վրաստանը մինչ այժմ։ Այժմ Վրաստանի համար շատ կարևոր փուլ է, երեկ և այսօր Եվրախորհրդարանը մշակել է բանաձև, որի նպատակն է աջակցել Եվրախորհրդարանին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում, սակայն որոշում կայացնող մարմինը Եվրոպական խորհուրդն է», - ասել է Թեմուր Սուկաշվիլին։

Քվեմո Քարթլիում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը բացատրում է, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալը շատ բան է նշանակում, քանի որ Վրաստանի համար հասանելի կլինի բոլորովին այլ օգնության զամբյուղ։

«Այսօր մենք ասոցացված անդամներ ենք, համագործակցում ենք Արևելյան գործընկերության շրջանակներում, և շատ ավելին հասանելի կլինի բարեփոխումներն արագացնելու, մեր տեղական տնտեսությունը հզորացնելու և այլն: Հետեւաբար, այս գործընթացը շատ կարեւոր է: Այս հարցերի շուրջ մենք այսօր խոսել ենք լրատվամիջոցների հետ»։

Լրատվամիջոցների ներկայիս ներկայացուցիչ Նաթելա Ալազովան մասնակցել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին սեմինարին: Ըստ Ալազովայի՝ շատ կարեւոր է, որ տեղական լրատվամիջոցները տեղեկատվություն տրամադրեն այս թեմաների շուրջ։

«Մենք գիտենք, թե որքան մեծ դեր է խաղում լրատվամիջոցը և որքանով է միջնորդ հանդիսանում հասարակության և իշխանության միջև, տարբեր գերատեսչությունների միջև։ Տեղի բնակչությունը տեղեկություն չունի այդ կազմակերպությունների, ասոցիացիաների մասին, որոնք շատ կարևոր են Վրաստանի զարգացման և առաջընթացի համար։ Ուստի կարեւոր է, որ լրատվամիջոցները տեղեկատվություն ստանան այդ ասոցիացիաների մասին, որից հետո կկարողանա համապատասխան տեղեկատվություն տրամադրել լսարանին՝ բնակչությանը ավելի տեղեկացված դարձնելու համար», - ասել է Նաթելա Ալազովան։

Հանդիպումը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ԵՄ տեղեկատվական կենտրոնի Քվեմո Քարթլիի բյուրոյի և Ժողովրդավարական ներգրավվածության Մառնեուլիի կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով ԵՄ-ի մասին տեղեկատվություն տրամադրել ԶԼՄ-ներին և ոչ կառավարական հատվածին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google