Ի՞նչ վիճակում են շենքի փլուզումից տուժած երեք երեխաները
Մառնեուլի քաղաքի Նարիմանով փողոցում պատշգամբի փլուզման հետեւանքով երկու կին է մահացել։ Այդ թվում՝ մեկ հղի։ Բուժհաստատություններում բուժվում են երկու անչափահասներ։ Բժիշկներին հաջողվել է փրկել մահացած հղի կնոջ երեխային, իսկ նորածինը գտնվում է Թբիլիսիի վերակենդանացման բաժանմունքում։ Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայից հայտնում են, որ 26-ամյա հղի կինը հիվանդանոց բերվելուց ժամանակ գրեթե չի շնչել։


«Բուժհաստատություն են բերել երկու հիվանդ՝ մեկը հղի, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրորդը 7 տարեկան երեխա է։ Անչափահասը մակերեսային վնասվածքներ է ստացել, վիճակը կայուն է, նա մեզ մոտ բուժում է անցնում։ Հղի կինը բառացիորեն մահացած էր։ Այնուամենայնիվ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, բուժհաստատություն բերելուց 4 րոպե անց կեսարյան հատում է կատարվել։ Ծնվելուց հետո նորածնի սրտի բաբախյունը կանգ է առել, բայց հետո վերականգնվել է : Երեխան տեղափոխվել է Թբիլիսիի երրորդ մակարդակի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ինչ վերաբերում է կնոջը, ապա, չնայած ջանքերին, նրան չի հաջողվել փրկել»,- ասել են «Ավերսի» կլինիկայում։


Տուժածներից մեկին ՝ ութ տարեկան անչափահասին դեպքից հետո տեղափոխել են Մառնեուլիի Geo Hospitals կլինիկա ծանր վիճակում։ Նա ստացել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել Թբիլիսիի «Ամտել» հիվանդանոց։


«Հիվանդին կայուն վիճակում են տեղափոխել Թբիլիսի, թեև երեխան արհեստական շնչառության հսկողության տակ էր, բայց վիճակը կայուն էր։ Երբ նրան բերեցին մեզ մոտ, նա ուներ բավականին մեծ վնասվածքներ, հատկապես ազդրի շրջանում։ Եղել է կոտրվածք և շատ մեծ վերք։ Լավ է, որ արյունատար անոթները չեն վնասվել»,- ասել են կլինիկայից։


Հունիսի 26-ի երեկոյան Մառնեուլիի Նարիմանովի փողոցում փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը, որին հաջորդել է չորրորդ հարկի պատշգամբի փլուզումը։ Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են ՆԳՆ-ում, դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print