Ռուսաստանը Google-ին տուգանել է 387 մլն դոլարով՝ «ապատեղեկատվություն» տարածելու համար
«Roskomnadzor»՝ Ռուսաստանի Դաշնության կապի և ինտերնետ համակարգերի կարգավորող պաշտոնական մարմինը, որոշել է տուգանել ամերիկյան տեխնոլոգիական հսկային՝ Google-ին։


Google-ին պարտավորեցրել են վճարել 21,8 միլիարդ ռուբլու (387 միլիոն դոլար) տուգանք։ «Roskomnadzor» փոխանցմամբ՝ ընկերությանը տուգանելու պատճառը ռուսական օրենսդրության խախտումն է, մասնավորապես, կարգավորող մարմինը պահանջել է որոնման համակարգից հեռացնել «ապօրինի» նյութը, այն է՝ այն նյութը, որը Մոսկվան համարել է անցանկալի և անընդունելի։

Բնականաբար, ամերիկյան ընկերությունը «Roskomnadzor» պահանջները չի բավարարել և չի իրականացրել Ռուսաստանի կառավարության պահանջած գրաքննությունը։

Կարևոր է նշել, որ սա Google-ի և Roskomnadzor-ի կոնֆլիկտի առաջին դեպքը չէ, ամերիկյան տեխնոլոգիական հարթակը մեկ անգամ չէ, որ տուգանվել է կարգավորող մարմնի կողմից, և հիմնական պատճառը, մեծ մասամբ, կարգավորողին անհնազանդությունն էր։

Ըստ «Roskomnadzor»-ի, Google-ը միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի և YouTube-ի միջոցով տեղի ունեցած փաստերի մասին՝ դրանով իսկ ակտիվորեն փորձելով վարկաբեկել ռուսական ռազմական ուժերին և խեղաթյուրել իրական իրադարձությունները։

«Google-ը YouTube վիդեո հարթակի միջոցով միտումնավոր նպաստում է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության մասին ոչ ճիշտ տեղեկատվության տարածմանը, դրանով իսկ ակտիվորեն փորձելով վարկաբեկել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը»,- ասված է կարգավորող մարմնի պաշտոնական հայտարարության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ბმ
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google