Օրվա լուրերը ՝ համառոտ
Մինչ «RMG» նախագծի իրականացումը, Մուշեւանի բնակչությունը պահանջում է կառավարության արձագանքը

Սեպտեմբերի 13-ին Բոլնիսիի քաղաքապետարանի Մուշեւան գյուղում բնակչությունը հավաքվել էր «RMG GOLD»-ի դեմ ստորագրահավաքի եւ հայտարարված հանքաքարի արդյունահանման նախագծի դեմ բողոքելու համար։ Հանդիպումն սկսվել է աղմուկի ֆոնին։
Բնակչության որոշ մաս կողմ էր «RMG GOLD»-ի հայտարարված նախագծին, իսկ մեծամասնությունը՝ դեմ։ Ընդդիմախոսները պնդում են, որ իրենց գյուղի մոտ գտնվող բաց հանքի շահագործումը զգալի վնաս կհասցնի իրենց գյուղի էկոլոգիային։
«RMG GOLD» նախագծի համաձայն՝ տարվա ընթացքում նախատեսված պայթյունների թիվը կկազմի մոտավորապես 55։ (շաբաթը երկու անգամ), իսկ հորատման սարքերը կաշխատեն տարեկան 200 ժամ։ Պայթյունի աղմուկի տեւողությունը, ամեն անգամ կտևի մի քանի վայրկյան։
«Արեմջի» ընկերությունը հայտարարություն է տարածել Մուշեւանի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Նրանց պարզաբանմամբ՝ Մուշեւանի ծրագիրը գտնվում է գյուղից հեռու, ուստի գյուղի վրա շրջակա միջավայրի վրա ցանկացած ազդեցություն բացառվում է։






Բայթալոյի խմելու ջրի մատակարարման տապալված մրցույթը քաղաքապետարանը կրկին հայտարարել է

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը հերթական անգամ մրցույթ է հայտարարել Բայթալո գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կազմակերպման համար։ Նախորդ մրցույթը, որը հայտարարել էր քաղաքապետարանը, ավարտվել էր բացասական արդյունքով։
Նորացված մրցույթը տեղական ինքնակառավարումը հայտարարել էր սեպտեմբերի 8-ին։ Նոր մրցույթի արժեքը մնացել է նույնը՝ 397788 լարի։ Մրցույթի համաձայն՝ գյուղում նախատեսվում են գլխավոր ջրատարի կառուցման եւ վերականգնման աշխատանքները, ջրամբարի եւ ջրհորի կառուցումը։





Թամթա Նավերյանին և Սալոմե Խարշիլաձեն ոսկե մեդալներ են նվաճել նետաձգության մրցույթում

Սեպտեմբերի 8-11-ը Թբիլիսիում կայացած Վրաստանի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Մառնեուլիի նետաձիգներ Թամթա Նավերյանին և Սալոմե Խարշիլաձեն գրավել են առաջին տեղերը։ Նավերյանին ՝ մինչև 18 տարեկան կատերագորիայում , իսկ Խարշիլաձեն՝ մինչև 21 տարեկան: Ինչպես մեզ պատմում են մարզիկները, նրանք պատրաստվում էին մրցմանը և սպասում էին առաջին տեղին։




«Փանջարա» հարթակը հայտարարում է նոր մասնակիցների ընդունելության մասին

Վրաց-ադրբեջանական «Փանջարա» տեղեկատվական հարթակը հայտարարում է նոր մասնակիցների ընդունելության մասին։ Պլատֆորմի նպատակն է բնակչությանը, հատկապես Վրաստանի ադրբեջանախոս բնակչությանը տրամադրել հավաստի և ստուգված տեղեկատվություն երիտասարդների զարգացման, հզորացման և տեղեկացված ընտրության համար կարևոր հարցերի վերաբերյալ: Փանջարան փնտրում է մոտիվացված և խանդավառ երիտասարդների ՝ մարդիկ, ովքեր կկիսվեն իրենց գաղափարներով և կրեատիվությամբ հարթակի հետ:
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել գրանցման ձևը մինչև սեպտեմբերի 20-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print