Վրաստանի ո՞ր մարզում է բարձր և ցածր աշխատավարձ
2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,1 տոկոսով կամ 213,3 լարիով և կազմել 1541,3 լարի։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայությունը ՝ միջին աշխատավարձի համաձայն՝ Թբիլիսին առաջատարն է շրջաններում։ Մասնավորապես, ըստ geostat տվյալների, աշխատավարձերի բաշխումն ըստ մարզերի հետեւյալն է ՝
  • Թբիլիսի՝ 1802,1 լարի
  • Մցխեթա-Մթիանեթ՝ 1394,4 լարի
  • Քվեմո Քարթլի՝ 1271,5 լարի
  • Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 1232,9 լարի
  • Իմերեթի - 1122,4 լարի
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 1017,9 լարի
  • Շիդա Քարթլի - 978,2 լարի
  • Սամցխե-Ջավախեթի - 959,9 լարի
  • Կախեթի - 957,9 լարի
  • Գուրիա - 946 լարի
  • Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի - 848,8 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ BPN
Print ელ. ფოსტა
თეგები: #economy #georgia
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები