Սուխումիի անկումից անցել է 29 տարի։ Աբխազիայում ռազմական
դիմակայությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին։ Վրաստանի
կառավարական զորքերի և աբխազ անջատական ուժերի միջև հակամարտությունը
տևել է 13 ամիս 13 օր։
Խախտելով «հրադադարի եւ ուժերի բաժանման» մասին ձեռք բերված
պայմանավորվածությունը՝ հակառակորդը կարողացավ գրավել Սուխումը։
Ռուսական, հյուսիսկովկասյան և կազակական ստորաբաժանումները սեպտեմբերի
27-ի վաղ առավոտյան ներխուժել են Աբխազիայի Նախարարների խորհրդի շենք
և գերել Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ Ժուլի Շարտավային,
Սուխումի քաղաքապետին և Խորհրդի 27 աշխատակիցներին։ Գերեվարված
մարդիկ, ովքեր չեն լքել Սուխումը, գնդակահարվել են.
Վրացական կողմի տրամադրած չհաստատված տվյալների համաձայն՝ զոհվել է
ավելի քան 10 հազար վրացի զինվոր և խաղաղ բնակիչ։ Աբխազիայից
տեղահանված 300 հազար մարդ մնացել է անօթևան։
Սուխումիի անկման 29-րդ տարելիցի կապակցությամբ հերոսների
հուշահամալիրը ծաղկեպսակ կզարդարվի, իսկ Վրաստանի կառավարության ու
խորհրդարանի անդամները, տարբեր քաղաքական կուսակցությունների
ղեկավարներ կհարգեն աբխազական պատերազմում զոհվածների հիշատակը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան