Մառնեուլիի յոթ մանկապարտեզների ջեռուցման համար 14000 լարիի վառելիք է ձեռք բերվելու
Մառնեուլիի մունիցիպալիտետում երկու մանկապարտեզ և հինգ դպրոցական պատրաստության կենտրոն ջեռուցվում են փայտի վառարաններով։ Մառնեուլիի մանկապարտեզների միությունը 10 տոննա բրիկետ գնելու համար 14 հազար լարիի մրցույթ է հայտարարել։ Վառելիքի մեծ մասը կբաշխվի Խիխանիի և Շահումյանի մանկապարտեզներում։ Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնել է մանկապարտեզների  միության ղեկավար Զաուր Քարամովը, բրիկետներ կստանան  Դամիա, Աղմամեդլո, Քեշալո, Դամիա-Գեորարխ և Կիրաչմուղանլո գյուղերում գործող դպրոցական պատրաստության կենտրոնները

  • Շահումյանի մանկապարտեզը ՝ 3տոննա
  • Խիխանի մանկապարտեզը ՝ 3տոննա
  • Դամիայի դպրոցական պատրաստության կենտրոնը ՝ 800 կգ
  • Աղմամեդլոյի դպրոցական պատրաստության կենտրոնը ՝ 800 կգ
  • Քեշալոյի դպրոցական պատրաստության կենտրոնը՝ 800 կգ
  • Կիրաչմուղանլոյի դպրոցական պատրաստության կենտրոնը՝ 800կգ
  • Դամիա - Գեորարխի դպրոցական պատրաստության կենտրոնը ՝ 800 կգ

Ըստ մրցույթի, սեղմված կենսավառելիքը, որը պատրաստվում է անտառի և/կամ սղոցված փայտի մնացորդներից, պետք է բնութագրվի բարձր ջերմունակությամբ, անջրանցիկ պոլիէթիլենային փաթեթավորմամբ, մատակարարվող բրիկետները չպետք է լինեն թաց և խոնավ։
საწვავი მასალა - ბრიკეტი

Այն մասնակիցները, ովքեր կցանկանան մասնակցել 10 տոննա բրիկետ վառելափայտի գնման մրցույթին, կկարողանան մասնակցել հունվարի 23-25-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է բրիկետները հանձնել մանկապարտեզներին պայմանագիրը կնքելուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print