Ո՞վ կարող է օգտվել հողերի հերկման անվճար ծրագրից
Մառնեուլիի մունիցիպալիտետում այս տարի եւս կիրականացվի սոցիալապես
անապահով ընտանիքների հողատարածքների հերկման ծրագիրը։
Որոշումն ընդունվել է նոյեմբերի 30-ին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի
նիստում։ Քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական
աջակցության ծառայության պետ Ագիլ Ամիրջանովը հարցը դրեց քննարկման և
ասաց, որ ծրագրին կարող են մասնակցել մինչև 100000 վարկանիշ ունեցող
ընտանիքները։ Դիմորդները պետք է դիմեն իրենց վարչական միավորների
քաղաքապետի ներկայացուցիչներին։
«Ուզում եմ հիշեցնել, որ գյուղատնտեսության աջակցության
ծրագրի շրջանակներում ՍՊԸ «Սուփթա Մառնեուլի» ամեն տարի հերկում է
քաղաքապետարանում հաշվառված սոցիալապես անապահով բնակչության
հողատարածքը, որն ունի մինչև 100000 միավոր, մինչև կես հեկտար:
Այս ծրագրի շրջանակներում մենք ամեն տարի օգնում ենք մոտ 90 ընտանիքի
և ընդհանուր առմամբ մշակում 35 հա հողատարածք։ Խնդրում ենք ձեր
համաձայնությունը այս տարի եւս իրականացնելու այս ծրագիրը»,-
ասաց Ագիլ Ամիրջանովը։
Հողերի մշակումն ապահովվում է 5 հատուկ տեխնիկայով։ Ինչպես մեզ
հետ զրույցում ասում է քաղաքային ծառայության ղեկավարը,
աշխատանքները կսկսվեն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը ցանկություն
հայտնած ընտանիքների միասնական բազա կապահովի։ Մումլաձեի
խոսքով, աշխատանքների ակտիվ փուլը հավանաբար կսկսվի փետրվարի
կեսերից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան