Որտեղ է սահմանափակված երթևեկությունը
Ավտոճանապարհների վարչությունը հայտարարություն է տարածել

Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (պոստ)-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։

Ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի ավտոմոբիլների երթևեկությունը Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հանրապետական ​​ավտոճանապարհի կմ53-կմ 66 (Կորշա-Բիսո) հատվածում։

Ավտոճանապարհի կմ1-կմ53 (Ժինվալի-Կորշա) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები