Այսօր՝ մայիսի 4-ին, Մառնեուլիի գրադարանում տեղի ունեցավ
բուժքույրերի վերապատրաստման ծրագրի մեկնարկի շնորհանդեսը։
«Ջեո Հոսպիտալս»-ը USAID-ի աջակցությամբ առաջին անգամ
Վրաստանում սկսում է հետբուհական բուժքույրական կրթության և
մասնագիտացման ծրագրերի իրականացումը։
«Ջեո Հոսպիտալս»-ի բուժքույրական ուսումնական կենտրոնի հիման վրա մոտ
ապագայում կսկսվի բուժքույրերի վերապատրաստումը, և ոչ միայն ցանցի
անձնակազմը, այլև մարզի այլ բուժհաստատությունների շրջանավարտները և
բուժքույրական ծրագրեր իրականացնող քոլեջներ կներգրավվեն
դրանում: Բուժքույրերը կկարողանան ձեռք բերել 3 նոր բուժքույրական
մասնագիտություն՝ մանկական բուժքույր, ինտենսիվ (կրիտիկական) խնամքի
բուժքույր և վիրաբուժական բուժքույր, ինչը նրանց կարիերայի աճի և
ավելի լավ զբաղվածության նախադրյալ է:
Դոնոր կազմակերպության հետ համագործակցելով ուսումնական կենտրոնը
կվերազինվի (ուսումնական նյութեր, անհրաժեշտ գրականություն,
մանեկեններ/սիմուլյատորներ) և բուժքույրերը կվերապատրաստվեն։
Շնորհանդեսին ներկա էր USAID-ի «Գործատուները հանուն
մասնագիտական կրթության» ծրագրի ղեկավար Դեյվիդ Բլոդը։ Նրա խոսքով,
ծրագիրը կնպաստի բժշկական ոլորտում եվրոպական չափանիշների
ներդրմանը։
«
Վրաստանում առաջին անգամ են պատրաստվել բուժքույրական
մասնագիտացման ծրագրերը և դրանք նույնական են ԵՄ երկրներում գործող
ծրագրերին։USAID-ի և "Ջեո Հոսպիտալսի" համագործակցությամբ
Վրաստանում ներդրվում է հետբուհական մասնագիտական կրթության նորարար
հնարավորություն: Սա շատ կարեւոր է տարածաշրջանային տեսանկյունից՝ թե՛
կրթական, թե՛ զբաղվածության հնարավորությունները բարելավելու համար։
Միևնույն ժամանակ, այն համահունչ է այն ռազմավարությանը, որը
նախատեսում է 2025 թվականից՝ զբաղվածության հնարավորությունները
բարելավելու նպատակով բուժքույրական գործունեության կարգավորման
վերաբերյալ։
Ջեո Հոսպիտալսի ռազմավարական ծառայության ղեկավար Նատիա Նողաոդելին
ասում է, որ վերապատրաստման դասընթացների տեւողությունը կախված է
բուժքույրական ուղղությունից։ Որակյալ բուժքույրերի վերապատրաստումը
կարևոր է առողջապահական համակարգի, կլինիկաների և բուժքույրերի
համար։
«
Ծրագրերի տեւողությունը առնվազն վեց
ամիս է՝ մանկական բուժքույր։ Մեկ տարի և ավելի քան մեկ տարի
`անզգայացում, ինտենսիվ թերապիայի ուղղություն: Բուժքույրերը
կվերապատրաստվեն ոչ պաշտոնական միջավայրում ՝ աշխատավայրերում։
Ինչն էլ լինելու է առաջին նախադեպը Վրաստանում, երբ
բուժքույր-մասնագետները վերապատրաստվեն ֆորմալացված միջավայրում՝
ուսումնական կենտրոնի հիման վրա։ Միաժամանակ բարձր է լինելու այն
անձնակազմի մոտիվացիան, որը կներգրավվի, իսկ աշխատանքի տեղավորման
հեռանկարը՝ բարձր»։
Մառնեուլիում կայացած հանդիպմանը մասնակցել են ուսումնական
հաստատությունների ներկայացուցիչներ, բժշկական քոլեջների
ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչներ
USAID - ը Մառնեուլիում
քույրերի վերապատրաստման կենտրոններ կբացի
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան