Ինչպե՞ս է աշխատելու քաղաքապետարանը վերանորոգման պայմաններում

Մառնեուլիի քաղաքապետարանի վերականգնողական աշխատանքները մեկնարկել են։

Գլխավոր մուտքը արգելափակված է, իսկ գրասենյակային սենյակը՝ դատարկ։ Ինչպես Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են տեղական ինքնակառավարումից, աշխատանքային գործընթացը խոչընդոտ չի հանդիսանա բնակչության համար, և նրանք կկարողանան սովորականի պես ծառայություններ ստանալ։ Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների եւ տնտեսական զարգացման ծառայության ղեկավար Բեքա Աբդելանին մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ինքնակառավարումն ունի երկու պահեստային դուռ, որտեղից կարող են
ներս մտնել աշխատակիցներն ու բնակիչները։ Կանցլերը շարունակում է ժամանակավոր աշխատանքը առաջին հարկում՝ մեկ այլ սենյակում։

«Այս փուլում գրասենյակային ծառայություններն այլ սենյակում են։ Քաղաքապետարանի շենքն ունի երկու պահեստային դուռ, մի կողմից ժամանակավոր թեքահարթակ է կազմակերպվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ներս մտնելու խնդիր չունենան։ Ինչ վերաբերում է կենտրոնական մուտքին, ապա կանցելարիայի սենյակը դուրս է գալիս բաց տարածք՝ քաղաքացիների մուտքն ավելի հեշտ և հարմարավետ դարձնելու համար։ Իսկ մինչ այդ առաջին հարկում կլինի գրասենյակային տարածք, որպեսզի չընդհատվեն քաղաքացիների ընդունելությունը  և այլ բաներ։ Նախատեսվում է աշխատանքները ավարտել օգոստոսի վերջին»,- ասել է Բեքա Աբդելանին։

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնումը/վերակառուցումը կարժենա 315000 լարի։

Նախագծով նախատեսվում է մեծացնել առաջին հարկում գտնվող գրասենյակային սենյակի տարածքը և տարածք հատկացնել միջանկյալ օղակի տեսքով՝ բնակչության հետ հաղորդակցության գործընթացը պարզեցնելու նպատակով։ Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և փոխել այնտեղ թափանցող դռները։

Առաջին հարկի որոշ սենյակներ նախատեսված են վերանորոգման համար։ Երկրորդ հարկում նախատեսվում է թարմացնել առկա սանհանգույցը և կազմակերպել նոր սանհանգույց գործող աշխատասենյակում։ Երրորդ հարկում նախատեսվում է աստիճանահարթակի պատերի սվաղում, ներկում և այլն։

Նույն թեմայով՝  Մառնեուլիի  քաղաքապետարանի շենքի  վերականգնման/վերակառուցման մրցույթը անցկացվել է  յոթերորդ  փորձով  և  կարժենա 315000 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ნოემბერი 2024 »»
28293031 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1