Ե՞րբ կհրապարակվեն դպրոցի տնօրենության դիմորդների հետ հարցազրույցի արդյունքները
Ապրիլի 28-ին ԿԳՆ-ն ավարտել է հարցազրույցը հանրակրթական դպրոցների տնօրենների թեկնածուների հետ:
Հարցազրույցի փուլն ընդհանուր առմամբ անցել է 755 մարդ։


Կրթության նախարարությունից հայտնում են, որ շուտով հայտնի կդառնա, թե ովքեր են հաջողությամբ անցել հարցազրույցի փուլը, ում են տրվելու տնօրենի վկայականները։

Նախարարությունում արդյունքների հրապարակման ստույգ ժամկետը «Publica»-ին չհաջողվեց հայտնել, թեեւ ասում են, որ հարցազրույցի արդյունքների մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի առաջիկա 10 օրվա ընթացքում։

«Սերտիֆիկացման գործընթացն ընթանում է սահմանված ժամկետներով և ընթացակարգերով։ Հարցազրույցն ավարտվել է, և շուտով հայտնի կդառնա, թե ում է շնորհվելու վկայականը»։ - մեզ հետ զրույցում ասաց նախարարությունում ԶԼՄ-ների հետ կապի ծառայության ներկայացուցիչը։

Հարցազրույցի արդյունքները հրապարակելուց հետո նախարարությունը տնօրենի թեկնածուներին կներկայացնի դպրոցներին, իսկ դպրոցներում կանցկացվեն հետագա ընտրություններ, որտեղ տնօրենի ընտրության որոշումը կկայացնի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը։ .

Վրաստանում գործող 2086 հանրակրթական դպրոցներից ժամանակավոր տնօրեններ կան 2077 դպրոցներում։ Հետեւաբար, բոլոր դպրոցներում, որտեղ կան ժամանակավոր տնօրեններ, պետք է ընտրվեն նոր տնօրեններ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝ პუბლიკა


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google