Որքա՞ն արժեն Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթների տոմսերը
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ թռիչքների թույլտվությունն արդեն տվել է ռուսական Azimuth Airlines ավիաընկերությանը։


Ինչպես պարզաբանում է գործակալությունը, Azimuth Airlines-ը չկա Եվրամիության սեւ ցուցակում, իսկ թռիչքների համար անհրաժեշտ թույլտվությունը ընկերությանը տրվել է մայիսի 15-ին։

Ավիացիոն գործակալության տվյալներով՝ ավիաընկերության կողմից գործակալություն ներկայացված թռիչքային հայտի համաձայն՝ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ավիագծով թռիչքներ կիրականացվեն այս տարվա մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։

Նշենք, որ այս փուլում տոմսերը որոնվում են մայիսի 19-ին Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ Azimuth Airlines ավիաընկերության կայքում։ Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա տոմսի արժեքը տարբերվում է ըստ կատեգորիայի և արժե 23373 ռուբլի կամ 748 լարի եւ 63933 ռուբլի կամ 2046 լարի։ Համեմատաբար էժան տոմսը ներառում է 5 կգ ուղեբեռ, իսկ թանկը` 10 կգ:

Ինչ վերաբերում է Թբիլիսի-Մոսկվա թռիչքին, ապա Azimuth Airlines-ի տոմսի արժեքը համեմատաբար էժան է։ Մասնավորապես, մայիսի 19-ին Թբիլիսիից Մոսկվա թռիչքն արժե 21052 ռուբլի կամ 674 լարի, կամ 56542 ռուբլի,  1809 լարի։ Այս դեպքում էլ տարբերություն կա ուղեբեռի և տոմսի վերադարձի գործընթացի միջև։

Աղբյուր ՝   BPN
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google