Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կարող է առաջադրվել եւս մեկ ժամկետով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջադրվել եւս մեկ ժամկետով։ Այս մասին հայտարարել է ինքը՝ պետության ղեկավարը։

Թուրքական թերթերից մեկի փոխանցմամբ՝ Շանլըուրֆա քաղաք ժամանած Էրդողանին տեղացի երգիչներից մեկը հարցրել է, թե նա կո՞ղմ է հաջորդ ժամկետում նախագահի պաշտոնում առաջադրվելուն, ինչին գործող նախագահը դրական է պատասխանել։

«Ես կողմ եմ, եթե դուք կողմ եք», – ասել
է Էրդողանը։

Հիշեցնենք, որ վերջին համընդհանուր ընտրությունները Թուրքիայում անցկացվել են 2023 թվականի մայիսին, որտեղ երկրորդ փուլում երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,18%-ը։

Աղբյուր: 1tv.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები