Երիտասարդական խորհրդի մրցույթի հաղթողների համար գնվել են 2366 լարի արժողությամբ տեսախցիկներ

Մառնեուլիի մունիցիպալիտետի երիտասարդական խորհրդի կողմից հայտարարված լուսանկարչական/տեսանյութերի մրցույթն ավարտվել է:

Մրցույթի նպատակն էր զարգացնել երիտասարդների ստեղծագործական հմտությունները և աջակցել նրանց ակտիվ ներգրավվածությանը:

Ինչպես Մառնեուլիի մունիցիպալիտետի պարզեցված գնումների հաշվետվության մեջ նշել է առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Արոշիձեն, մրցույթի արդյունքները շուտով կամփոփվեն: Հաղթողներից մեկը կորոշվի հանրային առցանց քվեարկությամբ, իսկ մյուսը՝

ժյուրիի որոշմամբ: Հաղթողներին կհանձնվեն թեմատիկ մրցանակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2366 լարի: Մրցանակները Մառնեուլիի մունիցիպալիտետը գնել է ուղիղ գնման միջոցով՝ «Զումերի» ցանցից:

«Հիշեցնեմ, որ Մառնեուլիի քաղաքապետարանի երիտասարդական խորհուրդը հայտարարել է լուսանկարների/տեսանյութերի մրցույթ, որն ավարտվել է։ Հաղթողները կհայտարարվեն մոտ ապագայում (մեկ հաղթող կհայտարարվի հանրության կողմից, մյուսը՝ իրավասու ժյուրիի կողմից), որոնց պետք է շնորհվեն համապատասխան թեմատիկ մրցանակներ։ Մրցույթի լիարժեք անցկացման համար նպատակահարմար եմ համարում հաղթողներին որպես մրցանակ շնորհել՝ - 2 տեսախցիկ (երկու հատ)։ - գրված է գնահատականում։

Մրցույթի մրցանակները ներառում են՝

• 2 տեսախցիկ
• 2 տեսախցիկի պայուսակ
• 2 հիշողության քարտ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები