Մառնեուլիի մունիցիպալիտետի մշակույթի կենտրոնը Խոժոռնիում
կանցկացնի «Շին» բազմազգ փառատոնը:
Մշակույթի կենտրոնի հայտարարության համաձայն՝ փառատոնը կանցկացվի
Խոժոռնի գյուղում նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ից սկսած։
«
Մենք ձեզ հրավիրում ենք «Շին» փառատոնին՝ միասին նշելու
բազմազանությունը, կիսվելու երաժշտությամբ, մունիցիպալիտետում ապրող
տարբեր էթնիկ խմբերի պարուսույցներով, ծանոթանալու ժողովրդական
ավանդույթներին, արվեստին և, ամենակարևորը, զգալու միասնություն
բազմազանության մեջ», - ասվում է Մշակույթի կենտրոնի
հայտարարության մեջ։
«Շին»
փառատոնը այս տարի անցկացվում է երկրորդ անգամ՝ կազմակերպված
Մառնեուլիի մունիցիպալիտետի մշակույթի կենտրոնի կողմից: Առաջին
փառատոնը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին «Գադաճրիլի Գորա»
հնագիտական վայրի մոտ։
Մշակութային կենտրոնի հայտարարության համաձայն՝ «Շին» նախագիծը դարձել
է մրցույթի հաղթող նախաձեռնությունը՝ «Էթնիկ փոքրամասնությունների
մշակութային ինքնության պահպանման համար ստեղծագործական
գործունեության խթանում» ծրագրի շրջանակներում։
«Փառատոնն իրականացվում է Մշակույթի նախարարության և
«Ստեղծագործ Վրաստան»-ի աջակցությամբ և նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
կոնվենցիա-փաստաթղթի ընդունման 20-ամյակին, որը ծառայում է
մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանությանը և
խթանմանը»։ - նշվում է Մշակույթի տան հայտարարության
մեջ։
Մառնեուլիի մունիցիպալիտետի մշակույթի տունը պայմանագիր է կնքել «GT
Holding» ՍՊԸ-ի հետ՝ «Շին» փառատոնը անցկացնելու համար և ընկերությանը
վճարել է 146 500 լարի՝ միջոցառման կազմակերպման համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան