ՆԳՆ և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության
աշխատակիցները
համատեղ գործողության արդյունքում «Սադախլո» սահմանային անցակետում
ձերբակալել են ՀՀ քաղաքացու։
Ըստ գործակալության՝ 1978 թվականին ծնված Կ.Ս.-ն մեղադրվում է
առանձնապես խոշոր չափի թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և
դրանք Վրաստան անօրինական կերպով ներմուծելու մեջ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալներին ստուգել են
մաքսային անցակետում՝ երթևեկելի գոտում։ Անձնական խուզարկության
ժամանակ որպես ապացույց առգրավվել է
«Մեթադոն» դեղամիջոցի 34 հաբ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ
(թմրամիջոցների անօրինական ձեռքբերում և պահպանում) և 262-րդ
(թմրամիջոցների անօրինական ներմուծում Վրաստան) հոդվածներով։
Հանցագործությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ։