Մառնեուլիի մշակույթի տան վերանորոգումը կշարունակվի 3 տարի. Մշակույթի կենտրոնը փնտրում է նոր շենք

Մառնեուլիի մշակույթի տան լիարժեք վերանորոգման/վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2026 թվականին:

Մառնեուլիի քաղաքապետարանը հրապարակել է տեղեկատվությունը և բացատրել, որ աշխատանքները կշարունակվեն երեք տարի:

Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի ղեկավար Նատո Շավիշվիլին «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է, որ այս փուլում ընթանում է այլընտրանքային տարածք գտնելու գործընթացը, որտեղ կտեղափոխվեն Մշակույթի տան խմբակները:

Մշակույթի տան շենքը կփակվի վերանորոգման/վերականգնման աշխատանքների ընթացքում:

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հրապարակված

տեղեկատվության համաձայն՝ նախատեսվում է շենքի ներքին և արտաքին մասի ամբողջական ապամոնտաժում, պատմական տեսքի մի մասը կպահպանվի և կավելացվեն նոր ձախ և աջ թևեր, կկազմակերպվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող թատերական դահլիճ և պարուսույցի փորձերի ստուդիա, իսկ գլխավոր դահլիճը ամբողջությամբ կվերանորոգվի:

Քաղաքապետարանի տվյալներով՝ նախագծի արժեքը կազմում է 7,585,000 լարի և կֆինանսավորվի Մառնեուլիի մունիցիպալիտետի տարածաշրջանային զարգացման նախագծերի հիմնադրամից և տեղական բյուջեից։

Այս փուլում Մշակույթի տան շենքի վերանորոգման/վերակառուցման աշխատանքների գնման համար մրցույթ չի հայտարարվել։ Այս փուլում հայտնի չէ, թե երբ Մառնեուլիի մշակույթի կենտրոնը պետք է տեղափոխվի նոր շենք։

Ռադիո «Մառնեուլի»

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google