Մառնեուլին Վրաստանի 5 մունիցիպալիտետներից մեկն է, որի բնակչությունը գերազանցում է 100 000-ը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Մառնեուլիի համայնքում բնակվում է 109,129 մարդ։

Սաքստատի  տվյալներով՝ Մառնեուլիում բնակվող քաղաքացիների թիվը 2025 թվականին աճել է 2024 թվականի համեմատ։

Ձեզ ենք ներկայացնում Մառնեուլիի բնակչության ցանկը՝ վերջին 5 տարիների տվյալներով ՝ 

109,129 մարդ՝ 2025 թվականին,
108,474 մարդ՝ 2024 թվականին,
109,125 մարդ՝ 2023 թվականին,
107,491 մարդ՝ 2022 թվականին,
107,824 մարդ՝ 2021

թվականին։

Սաքստատի 2025 թվականի տվյալների համաձայն՝ Մառնեուլին Քվեմո Քարթլիի երկրորդ ամենախիտ բնակեցված համայնքն է։ Ռուսթավիի մունիցիպալիտետն ունի 128,249 բնակիչ,  Մառնեուլիի մունիցիպալիտետը` 109,129 , Գարդաբանիի մունիցիպալիտետը` 77,713 , Բոլնիսիի մունիցիպալիտետը` 57,410, Թեթրիծղարոյի մունիցիպալիտետը` 23,799, Դմանիսիի մունիցիպալիտետը` 22,415, իսկ Ծալկայի մունիցիպալիտետը` 20,194 բնակիչ։

Վրաստանի ամենամեծ բնակչությունը՝ 1,282,574 մարդ, բնակվում է մայրաքաղաք Թբիլիսիում։

Նշենք, որ Վրաստանում, բացի Թբիլիսիից, կա ընդամենը 5 մունիցիպալիտետ, որտեղ ապրում է ավելի քան 100,000 մարդ ՝ 

Բաթումիի մունիցիպալիտետը` 186,949 մարդ,
Քութայիսիի մունիցիպալիտետը` 123,722 մարդ,
Ռուսթավիի մունիցիպալիտետը` 128,249 մարդ,
Մառնեուլիի մունիցիպալիտետը` 109,129 մարդ,
Գորիի մունիցիպալիտետը` 113,679 մարդ։

Ռադիո «Մառնեուլի»

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google