Փետրվարի 1-ից Մառնեուլիում շինարարական թույլտվության հայտը հնարավոր կլինի միայն էլեկտրոնային ձևով
Ընթացիկ տարվա փետրվարի 1-ից Մառնեուլիի համայնքում շինարարական թույլտվությունների և շենք-շինությունների շահագործման վերաբերյալ հայտերի ներկայացնումը պարտադիր կդառնա էլեկտրոնային ձևաչափով։

Մառնեուլիի սակրեբուլոյի  համաձայն՝ համայնքի քաղաքապետարանում կկիրառվի «մեկ պատուհանի սկզբունքը»։ Նախագիծը իրականացվում է Տնտեսության նախարարության, Տարածքային և քաղաքաշինական զարգացման գործակալության (SUDA) և տեղական ինքնակառավարման համագործակցությամբ։

Ինչ է փոխվում քաղաքացիների համար:
Նոր համակարգի ներդրմամբ քաղաքացիները հնարավորություն կունենան՝ առանց տանից դուրս գալու,

ժամանակն ու ֆինանսները խնայելով դիմել քաղաքապետարանին։

Հայտերի գրանցումը կատարվելու է հետևյալ հարթակում: https://ms.gov.ge

Համակարգը ներառում է՝

Քաղաքացու անձնական էջը

Հաղորդագրությունների ստացում SMS և էլ. փոստի միջոցով գործի ընթացքի մասին

Էլեկտրոնային արխիվ

Բացի այդ, գրանցված հայտերը (ներառյալ I դասի շինարարությունը, թույլտվությունները, հողամասի բաժանումը/միաձուլումը) ավտոմատ կհրապարակվեն Վրաստանի ինտերակտիվ քարտում (https://maps.municipal.gov.ge
), ինչը ապահովում է տեղեկատվության հրապարակայնությունն ու հասանելիությունը ցանկացած հետաքրքրված անձի համար։
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები