Մառնեուլում հայտնաբերվել է թռչունների ինքնաշեն սպանդանոց․ Սննդի ազգային գործակալություն

Սննդի ազգային գործակալության հայտարարության համաձայն՝ Մառնեուլում հայտնաբերվել է թռչունների ինքնաշեն ձևով կազմակերպված սպանդանոց։



Գործակալության պարզաբանմամբ՝ ֆիզիկական անձը, ով բացել էր այդ սպանդանոցը, տուգանվել է և նրա արտադրական գործընթացը դադարեցվել է։

«Գործակալության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային վարչության տեսուչները Մառնեուլում հայտնաբերել են կուստարային ձևով կազմակերպված թռչնի սպանդանոց։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական անձը՝ Օ. Ա.-ն (հասցե՝ Մառնեուլի, Կուրբանովի փողոց

N2), գործունեություն էր իրականացնում առանց գործակալության կողմից պարտադիր ճանաչման և առանց անասնաբուժական վերահսկողության
» — նշված է հայտարարության մեջ։

Սննդի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ օբյեկտում հայտնաբերվել են նաև կրիտիկական անհամապատասխանություններ։

Գործակալության պարզաբանմամբ՝ կազմակերպությունը ողջ Վրաստանի տարածքում իրականացնում է խստացված վերահսկողություն՝ անօրինական արտադրամասերի և սպանդանոցների հայտնաբերման նպատակով։


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები