Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» հիվանդանոցի անվտանգության աշխատակցի առողջական վիճակը կայուն է մի քանի վիրահատություններից հետո

Մառնեուլի «Ջեո  Հոսպիտալս» հիվանդանոցի անվտանգության աշխատակցի առողջական վիճակը կայուն  ծանր է։

Ապրիլի 11-ին ակտիվիստ Սիմիրա Բայրամովան տեղեկատվություն տարածեց, որ Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակցի եղբայրը դաժանորեն ծեծել է կլինիկայի անվտանգության աշխատակցին։

Ռադիո «Մառնեուլի»-ի փոխանցմամբ՝ կլինիկան արձագանքել է ծեծի փաստին։ Հիվանդը տեղում զննվել է, և առողջական վիճակի ծանրության պատճառով տեղափոխվել է Թբիլիսիի բժշկական հաստատություններից մեկը։

Նա վիրահատության կարիք է

ունեցել գլխի վնասվածքի պատճառով։ Այս փուլում նրա առողջական վիճակը մնում է կայուն  ծանր։

Ռադիո «Մարնեուլի»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ մեկ անձ ձերբակալվել է։

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google