Քաղաքապետարանը ուսումնասիրում է հեռուստատեսային ծառայությունների գինը

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 2026 թվականի ընթացքում ձեռք բերել հեռուստատեսային ծառայություններ, ինչի համար իրականացնում է շուկայի ուսումնասիրություն։

Քաղաքապետարանը հետաքրքրված թեկնածուներին կոչ է անում ներկայացնել առաջարկներ՝ ԱԱՀ-ն ներառյալ։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ գնումը ներառում է հանրության համար կարևոր տեղեկատվություն պարունակող աուդիովիզուալ հայտարարությունների պատրաստում և եթերում տեղադրում վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Յուրաքանչյուր տեսանյութի տևողությունը պետք է լինի առնվազն 30 վայրկյան։

Ծառայությունների

շրջանակում նախատեսվում է՝

• քաղաքապետի, նրա տեղակալների, ավագանու նախագահի, ԱԱԻՊ-ների ղեկավարների և տարբեր ծառայությունների ներկայացուցիչների հաշվետվությունների, բրիֆինգների և մամուլի ասուլիսների ուղիղ հեռարձակում,

• արտագնա և առցանց ակտիվությունների, սպորտային, մշակութային և կրոնական միջոցառումների, թատերական ներկայացումների և համերգների լուսաբանում,

• սակրոբուլոյի նիստերի և խորհրդակցությունների հեռարձակում վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով՝ առնվազն 10 րոպեանոց տևողությամբ,

• իմիջային տեսահոլովակների պատրաստում և եթերում տեղադրում՝ համայնքում իրականացված ենթակառուցվածքային, մշակութային, զբոսաշրջային, սոցիալական և սպորտային նախագծերի հանրահռչակման նպատակով։

Փաստաթղթի համաձայն՝ տարվա ընթացքում կպատրաստվի առնվազն երեք իմիջային տեսահոլովակ, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը կլինի առնվազն մեկ րոպե, և դրանք առնվազն մեկ անգամ կհեռարձակվեն եթերում։

Տեխնիկական պահանջների համաձայն՝ մատակարարը պետք է նաև ապահովի՝

• պատրաստված նյութերի տարածումը հեռուստաընկերության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում,

• համայնքային միջոցառումների ուղիղ հեռարձակում,

• հաղորդումների հասանելիությունը MyVideo.ge հարթակում,

• հեռուստաընկերության պաշտոնական YouTube ալիքի օպերատիվ թարմացում,

• ուղիղ եթերի տեխնիկական ապահովում և որակավորված անձնակազմի սպասարկում,

• ոչ աշխատանքային օրերին նախատեսված միջոցառումների նկարահանում և լուսաբանում,

• եթերով հեռարձակված նյութերի արխիվացում՝ ըստ ամիսների։


Հարկ է նշել, որ նմանատիպ տենդերներ Մառնեուլիի քաղաքապետարանը գրեթե ամեն տարի հայտարարում է։ Նախորդ տարիներին մրցույթներում, որպես կանոն, առանց մրցակցության հաղթող է ճանաչվել Marneuli TV-ն (ներկայիս «RegionNews»-ը)։

Ավանդաբար նման տենդերները հայտարարվում էին հունվար ամսին, սակայն այս տարի գործընթացի մինչև մայիս հետաձգման պատճառը այս պահին անհայտ է։

"Ռադիո Մառնեուլին"  կփորձի այս հարցի վերաբերյալ պատասխան ստանալ Մառնեուլիի քաղաքապետարանից։

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები