Քաղաքապետարանի հեռուստատեսային ծառայության մրցույթին մասնակցել է միայն նախկին «Մառնեուլի TV»-ն

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված հեռուստատեսային ծառայության 150,000 լարի արժողությամբ մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Ռեգիոն TV» ՍՊԸ-ն (նախկինում՝ «Մառնեուլի TV»):



Հեռուստաընկերությունը տեղական ինքնակառավարմանը խոստանում է 148,460 լարի ծառայությունների համար, որոնք ներառում են քաղաքապետարանի հայտարարությունների հեռարձակումը վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով, քաղաքապետի, նրա տեղակալի, բաժինների և վարչությունների ղեկավարների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև ճեպազրույցների, հաշվետվությունների և տարբեր միջոցառումների լուսաբանումը:

Մրցույթային

փաստաթղթերում նշված է ՝ 

«Քաղաքային խորհրդի նիստերի, խորհրդակցությունների, բյուրոյի նիստերի (պայմանագրով), հաշվետվությունների և/կամ քաղաքապետի, նրա տեղակալների և բաժինների ղեկավարների նիստերի և հաշվետվությունների հեռարձակումը հեռուստատեսությամբ, յուրաքանչյուր միավորի համար առնվազն 10 րոպե տևողությամբ, ինչպես վրացերեն, այնպես էլ ադրբեջաներեն լեզուներով»:

Այս փուլում ընկերության ընտրության և գնահատման գործընթացը ընթացքի մեջ է, սակայն, քանի որ մրցույթում մրցակիցներ չուներ, հավանական է, որ «Ռեգիոն ԹիՎի»-ն Մառնեուլիի քաղաքապետարանին կտրամադրի վերոնշյալ ծառայությունը։

Մրցույթի պայմանների համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է նաև պատրաստի և հեռարձակի պատկերային տեսանյութեր։ Տեսանյութը պետք է արտացոլի Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային, մշակութային, զբոսաշրջային, սոցիալական, երիտասարդական և սպորտային նախագծերն ու միջոցառումները։

Նշենք, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինը նախորդ տարիներին հեռուստատեսային ծառայություններ է գնել ամեն տարի՝ տարվա սկզբին։ Որպես կանոն, «Մառնեուլի ԹիՎի»-ն այդ մրցույթները շահել է առանց որևէ մրցույթի։

Հեռուստատեսության օտարումից հետո լրատվամիջոցը վերանվանվել է և շարունակել իր գործունեությունը «Ռեգիոն Նյուզ» նոր անվամբ։

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google