«SOCAR Georgia Gas» ընկերության տվյալներով՝ բաժանորդների
գազամատակարարման վերականգնման ժամը փոխվել է։
Հուլիսի 9-ի ժամը 09:00-ի փոխարեն, Մառնեուլիի մունիցիպալիտետի ողջ
տարածքում բնական գազի մատակարարման աստիճանական վերականգնումը կսկսվի
այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 15:00-ին և կշարունակվի մինչև օրվա
վերջ։
Ինչպես ընկերությունից հայտնել են «Ռադիո Մարնեուլի»-ին,
մունիցիպալիտետի ողջ տարածքում գազի վաղաժամկետ վերամիացումը կազդի
այն կոնկրետ բաժանորդների վրա (ինչպես քաղաքում, այնպես էլ
գյուղերում),
ովքեր կստանան համապատասխան SMS ծանուցում
«SOCAR»-ից։
Անվտանգության կանոնները պահպանելու համար ընկերությունը կոչ է անում
բնակչությանը փակ պահել բոլոր գազային սարքավորումները և ծորակները
մինչև գազամատակարարման վերականգնումը։
Ի՞նչն էր գազի անջատման պատճառը։
Բնական գազի սահմանափակման պատճառը Վրաստանի գազափոխադրման
ընկերության կողմից նախատեսված վերականգնողական աշխատանքներն են,
որոնք իրականացվում են Կարմիր կամրջի -Ծալկա-Ախալքալաք մայր գազատարի
վրա, ներառյալ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանը։
Ըստ ընկերության՝ նախագծի շրջանակներում իրականացվում են հետևյալ
աշխատանքները՝
- Մառնեուլիի չափիչ հանգույցի և ծորակի վերակառուցում,
- Բոլնիսիի և Կազրեթիի բաշխիչ կայանների ծորակների փոխարինում,
- Գծային ծորակի փոխարինում,
- Գազի արտահոսքի վերացման և կոռոզիայի ենթարկված հատվածի
փոխարինում։