Մանդատուրների ծառայությունը թափուր աշխատատեղեր է հայտարարել
Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում։
Դրանցից 23-ը գտնվում են Քվեմո Քարթլիի շրջանում ՝
- Ռուսթավի – 3 թափուր տեղ,
- Թեթրիծղարո – 1,
- Գարդաբանիի մունիցիպալիտետի Ախալի Սամգորի գյուղ –
2,
Մառնեուլի – 4
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղ –
1,
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ախալի Դիոկնիսի գյուղ –
1,
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասումլո գյուղ –
3,
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ազիզքենդի գյուղ –
1,
Դմանիսի քաղաք – 3
- Դմանիսիի մունիցիպալիտետի Իրգանչայ գյուղ –
1,
- Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղ –
1,
- Բոլնիսիի մունիցիպալիտետի Թամարիսի ավան –
1։
Դիմումների ընդունման ժամկետը
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են 2026 թվականի հուլիսի
8-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ։
Ով կարող է նշանակվել մանդատուր
Մանդատուր կարող է նշանակվել այն անձը, ով՝
- Վրաստանի գործունակ քաղաքացի է և լրացել է 21
տարին,
- չունի դատվածություն,
- ունի լրիվ ընդհանուր կրթություն և մասնագիտական
կրթություն, կամ բարձրագույն կրթություն,
- տիրապետում է պետական (վրացերեն) լեզվին,
- առողջական վիճակով համապատասխանում է ծառայողական
պարտականությունների կատարմանը։
Աշխատավարձ
1500 լարի (հաշվարկված՝ մինչև հարկերի պահումը)։
Էլեկտրոնային փոստով (
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
) ներկայացվող
փաստաթղթերը
- լրացված դիմումի ձև (ամբողջությամբ լրացված, ոչ
սկանավորված),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- կրթությունը հաստատող փաստաթուղթ.
- բարձրագույն կրթության դիպլոմ, կամ
- մասնագիտական կրթության վկայական և լրիվ ընդհանուր
կրթության ատեստատ։
Եթե դիմորդն ավարտել է միայն հանրակրթական դպրոցի հիմնական (9-ամյա)
աստիճանը, ապա պետք է ներկայացնի նաև մասնագիտական կրթության
փաստաթղթի վավերականության հաստատում, որը հավասարեցված է լրիվ
ընդհանուր կրթության մասին փաստաթղթին։
Մանրամասն տեղեկությունները ներկայացված են համապատասխան
հղումով։