Մառնեուլիի մանկապարտեզների համար ավելի քան 6 տոննա միս կգնեն

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը մսամթերքի ձեռքբերման նպատակով 172 990 լարիի մրցույթ (տենդեր) է հայտարարել:



Մրցույթի փաստաթղթերի համաձայն՝ մունիցիպալիտետն ընդհանուր առմամբ ձեռք է բերելու ավելի քան 6 406 կիլոգրամ մսամթերք.
  • Տավարի փափկամիս՝ 4 404 կգ,
  • Հավի ֆիլե (կրծքամիս)՝ 2 002 կգ:

Մրցույթի պահանջների համաձայն՝ տավարի միսը պետք է լինի թարմ մորթված, չսառեցված և սպանդանոցից մանկապարտեզներ հասցվի 24

ժամվա ընթացքում: Այն պետք է ունենա համապատասխան արտաքին տեսք, որտեղ մկանային զանգվածը տոկոսային հարաբերությամբ գերազանցի ճարպայինին, գույնը՝  մուգ վարդագույնից մինչև բաց կարմիր, չունենա անհաճո հոտ և ուղեկցվի անասնաբուժական վկայականով: Միևնույն ժամանակ, հավի ֆիլեն պետք է լինի A կարգի, խիստ սահմանված սննդային պարամետրերով, խորը և չոր եղանակով սառեցված արտադրանք, որը չի պարունակում ԳՄՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ) և արգելված ֆարմակոլոգիական նյութեր:

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են հայտերն ուղարկել սեպտեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավոր կլինի Մառնեուլիի մանկապարտեզներին մսամթերքը մատակարարել փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google