Մառնեուլիում երթևեկության վարձը բարձրացել է:
N1 և N2 երթուղային տաքսիների ուղևորներն արդեն ստիպված են վճարել
նոր՝ բարձրացված գնով:
Փոփոխությունը վերաբերում է հետևյալ երթուղիներին ՝
Մառնեուլի – Ծերեթելի – Սաիմերլո. երթևեկության արժեքը 70
թեթրիից բարձրացել է 90 թեթրիի:
Մառնեուլի – Ջանդարի. սակագինը 70 թեթրիի փոխարեն դարձել է 80
թեթրի:
Գների բարձրացման պատճառների վերաբերյալ կապ ենք
հաստատել «Էքսպրես
Տուրիստ» ընկերության ղեկավար Յուրի Սամխարաձեի հետ։ Նրա
հայտարարությամբ՝ երթևեկության թանկացումը պայմանավորված է վառելիքի
գնի աճով:
«
Բենզինի գինն առնվազն կրկնակի ավելացել է: Մասնավոր
ընկերություն ունեմ, եթե շահույթ չստանամ, ապա ստիպված կլինեմ
կանգնեցնել տրանսպորտը: Երկար ժամանակ էր, ինչ մտածում էինք այս
որոշումը կայացնելու մասին, բայց հիմա անելանելի վիճակում էինք,
ստիպված եղանք. լիովին դադարեցման եզրին էինք: Եթե վառելիքի գինը
նվազի, մենք նույնպես կնվազեցնենք գինը», — նշում է Յուրի
Սամխարաձեն:
Մառնեուլիում N1 և N2 հասարակական տրանսպորտը թանկացել էր նաև 2022
թվականի մարտին՝ 50 թեթրիից դառնալով 70 թեթրի: