Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, նոր ուսումնական տարվա
մեկնարկի հետ կապված, մանկական ժամանցային միջոցառման կազմակերպման
համար 5 000 լարիի պարզեցված գնման պայմանագիր է կնքել։
Փաստաթղթերի և ներկայացված զեկուցագրի համաձայն՝ պայմանագիրն անհատ
ձեռնարկատեր Գիորգի Գեգելաշվիլիի հետ կնքվել է սեպտեմբերի 11-ին։
Ծառայությունը նախատեսում էր սեպտեմբերի 14-ին Ջավախիշվիլիի անվան
զբոսայգում անցկացված միջոցառումը։
Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի և սպորտի
ծառայության զեկուցագրում
նշված էր ՝
«
Նպատակահարմար ենք համարում սույն թվականի սեպտեմբերի 14-ին
աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկը շնորհավորել
երաժշտական-ժամանցային միջոցառմամբ։ Միջոցառումը պատշաճ մակարդակով
անցկացնելու նպատակով անհրաժեշտ է Ջավախիշվիլիի անվան զբոսայգին
ձևավորել գունավոր ժապավեններով, դրոշակներով (վիմպելներով) և
փուչիկներով։ Երեխաների ժամանցը կապահովեն 5 անիմատոր և 1
հաղորդավար-անիմատոր՝ համապատասխան երաժշտական համարներով, ինչպես նաև
ձեռք բերվեն տպագրված գլխարկներ, որոնք կբաժանվեն
երեխաներին»։
Նշված գնումը 100%-ով ֆինանսավորվել է տեղական ինքնակառավարման մարմնի
բյուջեից։