Մառնեուլիի քաղաքապետը բնակչությանն ընդունում է շաբաթը մեկ անգամ – ինչպիսին է հանդիպմանը մասնակցելու կարգը
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Դաուր Իսմայիլովը, ով արդեն մեկ տարի է, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, շաբաթական հանդիպումներ է անցկացնում տեղի բնակչության հետ: Քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, ժամը 11:00-ից 16:00-ն:

Ինչպես պարզաբանում են Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիների ընդունելությունը կատարվում է նախնական գրանցմամբ: Հանդիպման ցանկություն ունեցողները կարող են զանգահարել 591 97

58 04 հեռախոսահամարով, որտեղ նրանց կտեղեկացնեն հավանական ժամի մասին, թե երբ կարող են հանդիպել քաղաքապետի հետ:



Չնայած նրան, որ քաղաքապետարանը հաճախ է հրապարակում բնակչության հետ հանդիպումների լուսանկարները, տեղական լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը սահմանափակ է: Անցած մեկ տարվա ընթացքում «Մառնեուլի» ռադիոն քաղաքապետից հարցազրույց կամ մեկնաբանություն ձայնագրելու հնարավորություն ունեցել է ընդամենը մի քանի անգամ:

Լուսանկարը ՝  քաղաքապետարանի
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google