«Խնդիրը շատ լուրջ է և լրջությունից ելնելով կտրուկ միջոցներ ենք ձեռնարկում» - Մառնեուլիի քաղաքապետը դադարեցրել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը

Մարտի 17-ին քաղաքապետի որոշմամբ Մառնեուլիում դադարեցվել է բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է , որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Նմանատիպ որոշում կայացրել է նաև Թբիլիսիի քաղաքապետը։ Թբիլիսիում չի դադարեցվել միայն հասարակական տրանսպորտի երթևեկությունը։

«Ռադիո Մառնեուլիի» այն հարցին թե ինչու Մառնեուլիի քաղաքապետարանը հաշվի չի առնում Թբիլիսիի քաղաքապետարանի փորձը և ինչու է դադարեցվել հասարակական տրանսպորտի աշխատանքը , Զաուր Դարգալին պատասխանել է ասելով, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի հաշվեկշռին առկա ավտոբուսները վատ վիճակում են գտնվում և անհնար կլինի վարորդների և ուղևորների միջև հեռավորության պահպանումը։

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բնակչությանը, անհրաժեշտությունից բացի, տներից դուրս չգալ։ Խնդիրը լուրջ է և մենք կտրուկ միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է Զաուր Դարգալին։

Մառնեուլիի քաղաքապետը նշել է , որ այն անձիք , ովքեր չունեն սեփական տրանսպորտային միջոց, բայց պետք է գնան աշխատանքի , կարող են դիմել քաղաքապետարան և այդ հարցը կքննարկվի հոգաբարձուների ներգրավվածութամբ։

Մառնեուլիի քաղաքապետը «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նաև նշել է ,որ հասարակական տրանսպորտի կասեցումը բնակչության անվտանգության համար է արվել և տվյալ որոշումը ինչ-որ մեկի անձնական հարմարավետությունից չի ելնում։

Ներկայիս տեղեկատվումթյամբ, Մառնեուլիում բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի աշխատանքը երկու շաբաթով դադարեցվել է։
18․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები