Կարմիր կամրջի վրա կկառուցվի կարանտինային գոտի
Այսուհետ բոլոր այն քաղաքացիները
, ովքեր մուտք կգործեն Վրաստան, անկախ նրանից թե որտեղից են գալիս
կանցնեն կարանտին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խոսնակ
Իրակլի Չիկովանին։
Չիկովանիի խոսքով ՝ վերոնշյալ որոշման համաձայն , սահմանային
անցակետերին մոտ կկառուցվեն կարանտինային գոտիներ։ Տվյալ սահմանային
գոտիներն են՝ Լարս, Կարմիր կամուրջ և Սարփի։
Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտնել է , որ
ցամաքային գոտիներով մուտքը մեծացել է և սահմանների մոտ կարանտինային
գոտիների կառուցումը հենց դրանով է պայմանավորված։
Հիշեցնենք , որ Մառնեուլիում Կարմիր կամրջի մոտակայքում գտնվող
կարանտինային հյուրանոցը ընտրվել է մարտի 4-ին։ Այդ ժամանակ
Մառնեուլիի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեն
ասել է , որ սա դեռ չի նշանակում , որ կարանտինային գոտին կկառուցվի
հենց Կարմիր կամրջի վրա, բայց այսօր ՝ մարտի 20-ին կառավարության
որոշմամբ կարանտինային գոտին կկառուցվի հենց Կարմիր կամրջի վրա։
20․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝Մարգարիտա Միսկարյան