Մառնեուլիում կփակվեն բոլոր առևտրային և բիզնես օբյեկտները, բացառությամբ մի քանիսի
Մառնեուլիում կփակվեն բոլոր առևտրային և բիզնես օբյեկտները,
բացառությամբ մի քանիսի
Մառնեուլիում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով բոլոր առևտրային և
բիզնես օբյեկները կփակվեն ՝ բացառությամբ դեղատներից և մթերային
խանութներից։
«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր
Դարգալին ասել է, որ քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը
քայլ առ քայլ նախազգուշացնում է բոլոր բիզնես-օպերատորներին։
«Կփակվեն ավտոլվացակայանները և այլ օբյեկտներ , բայց ամենակարևորն այն
է , որ բիզնեսօպերատորները առանց քաղաքապետարանի ներկայացուցիչների
այցի, անձամբ են փակել օբյեկտները ՝ ցուցաբերելով
պատասխանատվություն»,- ասել է Զաուր Դարգալին։
Հատկանշական է , որ կփակվի նաև Մառնեուլիի շուկայի տարածքը, բայց
առայժմ քաղաքապետը չգիտի ամբողջապես կփակվի շուկան թե հագուստի և
կենցաղային իրերի բաժինները։
Հիշեցնենք , որ Մառնեուլիում , մարտի 18-ին դադարեցվել է բոլոր տեսակի
հասարակական տրանսպարտային միջոցների աշխատանքը։
Վրաստանում առձանագրվել է կորոնավիրուսի վարակման 43 դեպք։ 1575 անձ
գտնվում է կարանտինում, իսկ 275-ը ստացիոնար հսկողության տակ։
20․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան