Մառնեուլիում կորոնավիրուսի դեպք է գրանցվել
Մառնեուլիում կորոնավիրուսի դեպք է գրանցվել
Մառնեուլիի «Ջեո-Հոսպիտալ» կլինակայի հիվանդներից մեկի մոտ առձանագրվել է նոր կորոնավիրուս։ Այս մասին տեղեկությունը հաստատել է «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նույն բուժհաստատության տնօրեն Տատա Շենգելիան և ասել է , որ այս պահին հիվանդանոցում աղտահանում է իրականացվում և հիվանդությունների վերահսկման կենտրոնից սպասում են համաճարակաբանների։

Թբիլիսիից ժամանած մասնագետներն են կայացրել որոշում, հիվադին տեղափոխելու այլ բժշկական հաստատություն։

Շենգելիայի խոսքով, իրենց բուժանձնակազմին տրամադրվել է համապատասխան հանդերձանք և առայժմ հայտնի չէ աշխատակիցներին կտեղափոխեն թե ոչ կարանտին։ Հիվանդը, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը , ամենայն հավանականությամբ , ռիսկային խմբում գտնվող երկրներից մեկում ճանապարհորդության փորձ ունի։ «Ռադիո Մառնեուլի» տեղեկատվությամբ նա հոսպիտալացվել է մարտի 18-ին։

Ուղղում։ «Ռադիո Մառնեուլին» կապ է հաստատել Մառնեուլիի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեի հետ , որն այս րոպեին գտնվում է «Ջեո-Հոսպիտալում» ։ Լափերաձեն ասաց , որ հիվանդը, ում մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս, սահմանը չի հատել։ Ընթանում է վարակման աղբյուրի հետաքննում է։

22․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები