Անվճար հաց համագյուղացիների համար – աջակցություն Մառնեուլեցի ընտանիքից

Մառնեուլիի մունիցիպալիտետի Թամարիս գյուղում բնակվող Դալաքիշվիլիների ընտանիքը , որն ունի սեփական հացաբուլկեղենի փուռ, երկու օր հացը անվճար կտրամադրի։

Այս կերպ օգնություն են ցուցաբերում կարանտինում և ծանր իրավիճակում գտնվող համագյուղացիներին։

«Ավելի քան մեկ տարի է ինչ սպասարկում եմ համագյուղացիներինս։ Ինքներդ էլ գիտեք, թե այժմ ինչ վիճակ է տիրում Մառնեուլիում, ցանկացա համագյուղացիներիս նկատմամբ փոքր ինչ կարեկցանք ցուցաբերել, և անում եմ այն ինչ կարող եմ», - ասել է Դավիթ Դալաքիշվիլին։




Այսօր Դավիթի մայրը 120 հաց է թխել և բոլորն էլ բաժանել։ Դեռ մեկ անգամ էլ մինջև օրվա վերջ պլանավորված էր թխել։ Մառնեուլիում կարանտինային առաջին օրը Թամարիսում յուրաքանչյուր ընտանիքի տրվել է հնգական հաց։

Դավիթն ափսոսում է , որ պահեստում շատ քիչ ալյուր ունի և գուցե չկարողանա ավելին բերել կարանտինի պատճառով։ Եթե հնարավոր լինի պահեստը ալյուրով լցնել , ապա մնացած օրերի համար հացի գինը պատրաստվում են իջեցնել։

«Անհրաժեշտության դեպքում, ով ֆիզիկապես ձեռք բերելու հնարավորություն չի ունենա նույնիսկ մինիմալ գնով, ապա կտրվի անվճար»։




Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետները գտնվում են խիստ կարանտինային ռեժիմի պայմաններում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 23-ին ժամը 00։30-ին կայացած արտակարգ ճեպազրույցի ընթացքում։ Այս որոշումը կառավարությունը ընդունել է այն բանից հետո , երբ Մառնեուլեցի կնոջ մոտ նոր կորոնավիրուս է հաստատվել։
23․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google