Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալում» կորոնավիորւսի համար արված թեստերի պատասխանները հայտնի են

Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալում» կորոնավիորւսի համար արված թեստերի պատասխանները հայտնի են


Այսօր «Ջեո Հոսպիտալի» մուտքի մոտ բժիշկներն ու բուժքույրերը կանգնել են ձեռքերում թուղթ պահած այն գրությամբ , որ իրենք կորոնավիրուս չունեն։ Կորոնավիրուսի համար հետազոտվել է «Ջեո Հոսպիտալի» 20 բժիշկ և պացիենտ։ Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիին» նույն հիվանդանոցի տնօրեն Տատա Շենգելիան, այդ 20 հոգու թեստի պատասխանն էլ բացասական է եղել։

Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» հիվանդանոցում պացիենտներից մեկի մոտ մարտի 22-ին կորոնավիրուս էր հաստատվել։ Նրան տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական կլինիկա։ Ըստ Տատա Շենգելիայի , իրենց մոտ վերակենդանացման բաշանմունքում կա 9 պացիենտ։

Հիվանդանոցում կարանտին է հայտարարված։ Մոտակա տարածքում բացվել է դաշտային հոսպիտալ։

Հիվանդանոցի տարածքում մնում են հիվանդի հարազատները , որոնք սպասում են կորոնավիրուսի համար հանձնած թեստի պատասխաններին։







24․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები