Սկսվել է Մառնեուլիի փողոցների աղտահանումը


Սկսվել է Մառնեուլիի փողոցների աղտահանումը


Այսօր ՝ մարտի 25-ին սկսվել է Մառնեուլիի փողոցների աղտահանումը։ Քաղաքապետարանը ստացել է աղտահանող լուծույթը։ Աշխատանքներն իրականացնում է քաղաքապետարանը։

Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Մարիամ Խաչիձեն «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է , որ այս փուլում նախատեսված է միայն քաղաքի փողոցների աղտահանում իրականացնել։ Աշխատանքները ամենայն հավանականությամբ կշարունակվեն նաև գյուղերում , բայց ժամկետները հայտնի չեն։

Աղտահանում կիրականացվի նաև այն փողոցում , որտեղ ապրում է կորոնավիրուսով վարակված ընտանիքը։ Մառնեուլցի կնոջ մոտ մարտի 22-ին հաստատվել է covid-19, իսկ մարտի 24-ին, նրա ընտանիքի 4 անդամը ստացել է կորոնավիրուսի դրական պատասխանները։ Մինչ այժմ ընտանիքի բնակելի փողոցը աղտահանող լուծույթով չի մշակվել։

«Ռադիո Մառնեուլին» չգիտի թե որքան լուծույթ է տրամադրել քաղաքապետարանը և քանի փողոցի աղտահաման կհերիքի այն։

Մառնեուլիում կարանտինային երրորդ օրն է։ Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետներն անցել են խիստ կարանտինային ռեժիմի մարտի 23-ից։

Կառավարությունը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ հաստատվել է նոր կորոնավիորս և չի բացահայտվել վարակի աղբյուրը։
25․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები