Մառնեուլիում արտակարգ դրությունը խախտելու համար տուգանվել է մեկ անձ
Մառնեուլիում արտակարգ դրությունը խախտելու համար մեկ անձի են
տուգանել։
Այս մասին տեղեկությունն այսօր ՝ մարտի 28-ին հայտնել է Զաուր
Դարգալին քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսում և ասել, որ
կտրուկ միջոցներ են ձեռնարկում և քաղաքացիներին ամեն օր կոչ են անում
, որ «մնան տանը»։
«Ներքին գործերի նախարարությունը խախտումների դեպքում սկսել է
տուգանել քաղաքացիներին և նմանատիպ փաստ, ինչպես այսօր տեղեկացվեցինք
,գրանցվել է Մառնեուլիում։ Այն պարագայում, եթե քաղաքացին խախտում է
արտակարգ իրավիճակի պայմանները, տուգանվում է 3 000 լարիի չափով։ Նման
փաստեր կան նաև Մառնեուլիում»,- ասել է Զաուր Դարգալին և անրադարձել
սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին , որտեղ մի խումբ
երիտասարդներ հավաքված են մարզահրապարակում ։ Քաղաքապետի խոսքով նրանց
տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները անցել են խիստ
կարանտինային ռեժիմի: Որոշումը կայացրել է կառավարությունը այն բանից
հետո, երբ նոր կորոնավիրուսը հաստատվել է մառնեուլցի կնոջ մոտ և նրա
վարակի աղբյուրը չի բացահայտվել:
Քաղաքում մուտքի և ելքի հատուկ անցակետերը հսկվում են ներքին գործերի
նախարարության կողմից։
28․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝Մարգարիտա Միսկարյան