«Գյուղատնտեսության առումով ոչ մի խնդիր չի լինի» - Զաուր Դարգալի
«Գյուղատնտեսության առումով ոչ մի խնդիր չի ստեղծվի։ Քաղաքացիները
հնարավորություն ունեն մշակելու իրենց հողերը և օգտագործել տարատեսակ
դեղեր, դրա համար սահմանափակումներ չկան։ Ինչ վերաբերում է արտադրանքի
արտահանելուն։
Եթե քաղաքացին ցանկանում է արտահանել իր ապրանքը, մեքենան անպայման
պետք է գա Թբիլիսիից» - այս մասին հայտարարել է Զաուր Դարգալին
քաղաքապետարանում կայացած մարտի 28-ի մամլո ասուլիսում և ասել է , որ
այն պարագայում ,եթե բնակչությունը զբաղվում է փոքր ընտանեկան
բիզնեսով և մինչ այս անձամբ են մթերքը տարել քաղաք վաճառքի,
քաղաքապետարանը հաշվառում կկատարի և հավանաբար նախագծին կմիանա
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության
նախարարությունը։
Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետները մարտի 23-ին անցել են խիստ
կարանտինային ռեժիմի։ Կառավարությունն այս որոշումը կայացրել է այն
բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել և չի
բացահայտվել վարակի աղբյուրը։ Մառնեուլիում և Բոլնիսիում որոշակի
սահմանափակումներ են կիրառվում։ Ներառյալ գյուղատնտեսական
աշխատանքների իրականացում։
Բժիշկների կողմից հստակ սահմանված արձանագրության հիման վրա Մառնեուլի
և Բոլնիսի քաղաքացիները հնարավորություն կունենան իրականացնել
գյուղտնտեսական աշխատանքներ։
Քաղաքում ելքի և մուտքի անցակետերը հսկվում են ներքին գործերի
նախարարության կողմից։
28․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան