Մառնեուլիի քաղաքապետարանը գնել է 300 հատ մարտկոց

Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել 300 մարտկոց։ Արտադրանքը ՏԻՄ-ն անհատ ձեռնարկատեր Քանան Ալիևից գնել է 360 լարիով պարզեցված եղանակով։

Լոգիստիկայի բաժնի ղեկավար Բեսիկ Սեխնիաշվիլին Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին խնդրել է միջոցներ հատկացնել մարտկոցների գնման համար։

«Տեղեկացնում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանում մարտկոցներ կարիք ունենք։ Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանն ապահովել գնումների մասին օրենքի կիրարկումը
»,- ասված է հաշվետվության մեջ։

Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են ֆինանսական վարչությունից, իրերը ձեռք են բերվել քաղաքապետարանում առկա սարքավորումների համար։ Ներառյալ ժամացույցների և հեռակառավարման վահանակների համար:
Յուրաքանչյուր մարտկոց քաղաքապետարանին արժեցել է 1,20 լարի։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google