Մառնեուլիի քաաղքապետը շաբաթական երկու անգամ հանդիպման օր է նշանակել քաղաքացիների հետ

Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը քաղաքացիների ընդունելության ժամեր ունի շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին։

Ցանկացողները կարող են ժամը 10:00-16:00 ներկայանալ ինքնակառավարում։

Ինչպես պարզաբանել են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակչությունը քաղաքապետի հետ կարող է հանդիպել նաև մյուս օրերին։ Նրանց խոսքով՝ պահանջարկը բավականին բարձր է, իսկ կարիքները՝ անհատական։

Քենան Օմարովը Մառնեուլիի քաղաքապետի պարտականությունները կատարում է արդեն 8 ամիս։ «Ռադիո Մառնեուլին» այս ընթացքում երբեք նրա հետ խոսելու հնարավորություն չի ունեցել։ Մենք դեռ հարցեր ունենք, որոնց պատասխանելուն ու հարցազրույցի ձայնագրմանը սպասում ենք արդեն ամիսներ շարունակ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google