Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն
ուսումնասիրել է Մառնեուլի քաղաքի Նարիմանովի փողոցի թիվ 1 հասցեում
գտնվող բազմաբնակարան բնակելի շենքը։ Ըստ եզրակացության՝ շենքի
տեխնիկական վիճակը անբավարար է, և անհրաժեշտ են ամրացման աշխատանքներ։
Դեֆորմացիաները կարող են զարգանալ նկուղներ ներթափանցող ջրի պատճառով,
ինչը սպառնում է կայունությանը
«Շենքի տանիքին և մուտքերի աստիճանահարթակներում տեղադրված
ջրի բակերի պատճառով զգալիորեն ավելանում են տանիքի կոնստրուկցիաների
բեռնվածությունը, ինչը սպառնում է նշված կառույցների
կարողունակությանը։ Դրա հետ մեկտեղ, բակերից թափված ջրի և տանիքի
վնասված սալիկից շենք ներթափանցելու պատճառով տանիքի սալիկները խիստ
վնասվել են, և դրանց շահագործումն իրենց առկա տեսքով անվստահելի է։
Շենքի անվտանգ շահագործումը հնարավոր դարձնելու համար նպատակահարմար
ենք համարում ապամոնտաժել շենքի տանիքին և մուտքերի
աստիճանահարթակներում տեղադրված ջրի բակերը և փոխել տանիքի պանելը՝
ջուրը շենք մտնելուց և նկուղներ ներս չհոսելու համար։ Դրա հետ մեկտեղ
պետք է փոխվեն տանիքի վնասված սալիկները։ Քանի դեռ վերոնշյալ
աշխատանքները չեն իրականացվել, շենքի շահագործումն անվստահելի
է»,- գրված է Լեւան Սամխարաուլիի դատաբժշկական
փորձաքննության եզրակացության մեջ։

Նարիմանովի թիվ 1 բազմաբնակարան բնակարանը շենքի բակի կողմից վնասել է
նաև շենքի ճակատային պատշգամբները։ Դրանց վրա վնասվածքների պատճառով
արգելվում է օգտվել պատշգամբներից։
Քաղաքապետարանն արդեն իրականացրել է 14160 լարիի պարզեցված գնում՝
բնակելի շենքի տանիքի և պատշգամբների վերականգնման համար անհրաժեշտ
նախագծահաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։
Առաջարկում ենք Լևան Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննությամբ
ուսումնասիրված բնակելի շենքի լուսանկարը, որը վերբեռնվել է
քաղաքապետարանի պարզեցված գնման մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան