Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 500 հազար
լարի արժողությամբ մրցույթ է հայտարարել աղբի պլաստիկ տարաներ գնելու
համար։
Մրցութային առաջարկի համաձայն՝ աղբի պլաստիկ տարաները կունենան 1100
լիտր ծավալ, իսկ առավելագույն տարողունակությունը պետք է լինի 440 կգ։
500 հազար լարիով քաղաքապետարանը մտադիր է ձեռք բերել ոչ պակաս, քան
829 աղբի տարա։
Կես միլիոն լարիով աղբի տարաներ գնելու որոշումը կայացրել է
Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն հունիսի 29-ին կայացած
նիստում։ Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար
Վուգար Մամեդովը խոսեց բյուջեում կատարված փոփոխությունների մասին և
ասաց, որ սկզբում 300 հազար լարի է հատկացվել աղբամանների
ձեռքբերմանը, այնուհետև բյուջեի ավելցուկային գումարի հաշվին
ավելացվել է ևս 200 հազար լարի։
Հունիսի 30-ին «Սուփթա Մառնեուլի» ՍՊԸ-ի ղեկավար Լերի Մումլաձեն
«Ռադիո Մառնեուլին» ասել է, որ պլաստիկ տարաները կբաժանվեն տարբեր
վայրերում։
Մառնեուլիի քաղաքապետարանը աղբի տարաների գնման մրցույթ է հայտարարել
հուլիսի 26-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող
են առաջարկություններ ներկայացնել օգոստոսի 24-ից օգոստոսի 29-ը։
Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պայմանագրի կնքումից հետո
60 օրացուցային օրվա ընթացքում պետք է տարաները հանձնի
քաղաքապետարան։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան