Մառնեուլին այս տարի ունի 29 մեդալակիր թեկնածու

Մառնեուլիի քաղաքապետարանը 2021-2022 ուսումնական տարում ունի 29 մեդալակիր թեկնածու։

Տեղական ռեսուրս կենտրոնից պարզաբանում են, որ 9 դպրոցներից 11-ը ոսկե մեդալակիր են, իսկ 18-ը՝ արծաթե։

«Աշակերտները Ազիզքենդիի, Ալգեթիի N1, Սադախլոյի N1, Սայիմերլոյի, Կապանախչիի, Ծերեթելիի, Մառնեուլիի N2, N5 և N6 հանրակրթական դպրոցներից են»,- պարզաբանում է Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնը։

Անցյալ տարի Մառնեուլիում 14 աշակերտ է մեդալով ավարտել դպրոցը։

Բոլոր առարկաներից X, XI և XII դասարաններում ոսկե մեդալի հավակնորդի տարեկան գնահատականը պետք է լինի 10, իսկ արծաթե մեդալի համար՝ 9,9 կամ 9,8 միավոր։

Նշենք, որ մեդալների հանձնումը ամենամյա ավանդույթ էր, սակայն մրցույթներում առկա խնդիրների պատճառով վերջին մի քանի տարիների մեդալները միանգամից շնորհվեցին աշակերտներին։ Մառնեուլիի ուսումնական հաստատությունների 2018-2019 և 2019-2020 թվականներին գերազանցությամբ ավարտած ուսանողները 2022 թվականի ապրիլի 4-ին պարգևատրվել են ոսկե և արծաթե մեդալներով։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մառնեուլի քաղաքի N1 հանրակրթական դպրոցում։

Մեդալներ են շնորհվել Ախալի Դիոնկիսի, Քութլիարիի, Ծերեթելիի, Մառնեուլիի N5, Սաիմերլոյի, Մարադիսի, Թամարիսի, Ալգեթիի N1, Դիդի Մուղանլոյի, Զեմո Սարալիի և Քվեմո Սարալիի գերազանց աշակերտներին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები