Հուլիսի 26-ին մարդատար ավտոմեքենայի և երթուղայնի բախման հետևանքով մարդ չի մահացել

Հուլիսի 26-ի երեկոյան Մառնեուլի-Կոդա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը զոհեր և վիրավորներ չի տվել։

Մառնեուլի-Կոդա ճանապարհին մարդատար ավտոմեքենան և երթուղայնը բախվել են միմյանց։ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում գտնվող մարդիկ «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ վթարի հետևանքով չորս մարդ է մահացել, սակայն տեղեկությունը սխալ է եղել։

ՆԳՆ-ից «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վթարի վայրում ոչ ոք չի մահացել։

Վթարի հետեւանքով տուժել է 11 մարդ, նրանք տեղափոխվել են Մառնեուլիի երկու ՝ «Գեո Հոսպիտալս» եւ «Ավերսի» կլինիկաներ։ Բուժհաստատությունները պարզաբանում են, որ տուժածների վիճակը կայուն է, մահացածներ չկան։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები